Ժիրինովսկին դատի է տվել Արամ Գաբրիելյանովի «News Media»-ին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել Արամ Գաբրիելյանովի «News Media» ընկերությանը՝ դրան պատկանող «Русская служба новостей» ռադիոկայանի եթերում քաղաքական գործչի թեզի մասին Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ Բորիս Մեժուևի խոսքերի պատճառով: Այս մասին գրում է Rns.online-ը՝ հղում տալով «News Media»-ի իրավաբանական բաժնի ղեկավար Ելիզավետա Խուդյակովայի կատարած հայտարարությանը:
«Վլադիմիր Ժիրինովսկին դատի է տվել «Русская служба новостей»-ին այն պատճառով, որ Բորիս Մեժուևը Ժիրինովսկու թեզը «կեղծված» է անվանել»,-RNS-ին հայտնել է Ելիզավետա Խուդյակովան, ով նաև նշել է, որ հայցը ներկայացվել է Մոսկվայի Սավելովսկի դատարան: Դատական նիստը նշանակվել է մայիսի 19-ին:
Ժիրինովսկու ներկայացուցիչն այդ ժամանակ գործի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չէր տվել: Նոյեմբերին Մեժուևը «Русская служба новостей»-ի ուղիղ եթերում «կեղծված» էր անվանել Ժիրինովսկու թեզը՝ «Ռուս ժողովրդի անցյալը, ներկան և ապագան. Ռուսական հարց. սոցիալ-փիլիսոփայական վերլուծություն» վերնագրով:
«Այդպիսի արտահայտություններ լսելով այն մարդուց, ով ստացել է Փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում՝ Մոսկվայի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից, այսպես ասած, անամոթաբար «կեղծիք» է»,-հայտարարել էր Մեժուևը:
Վերջինս քննադատել էր քաղաքական գործչի առաջարկը՝ աշխատանքից ազատել բուհի դասախոսներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալ փորձող ուսանողուհու հետ կապված պատմության պատճառով։
Դատարանի պաշտոնական էջում առկա է նաև տեղեկատվութուն Ժիրինովսկու դատական հայցի մասին: