Օդանավը Մուրմանսկում 14 պտույտ կատարելուց հետո նոր վայրէջք է կատարել
Մոսկվայից թռիչք իրականացրած «ЮТэйр» ավիաընկերության օդանավը Մուրմանսկի օդնավակայանում վայրէջք է կատարել քաղաքում 14 անգամ պտույտ կատարելուց հետո: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Օդանավը «Վնուկովա» օդանավակայանից թռիչք է իրականացրել դեպի Մուրմանսկ, որտեղ պետք է վայրէջք կատարեր Մսկվայի ժամանակով 04:10-ին, սակայն մառախուղի պատճառով օդանավը ստիպված է եղել14 պտույտ կատարել քաղաքում և վայրէջք է կատարել 05:42-ին:
Նշվում է, որ օդանավը հետադարձ թռիչք է կատարել 1 ժամ ուշացումով, որի պատճառը կրկին խիտ մառախուղն է եղել: