ՌԴ-ն և ԱՄՆ-ն ջանքերը կենտրոնացրել են Սիրիայում հրադադարի ռեժիմն ամրապնդելու և ընդլայնելու համար. Լավրով
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը կենտրոնացրել են իրենց ջանքերը, որպեսզի Սիրիայում ամրապնդեն և ընդլայնեն հրադադարի ռեժիմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ինտենսիվ աշխատանքներ են տարվում հրադադարի ռեժիմի ամրապնդման և այն այլ շրջաններում տարածելու համար»,-ասել է Լավրովը:
Դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ Լավրովը նաև նշել է, որ բարձր է գնահատում Սիրիայի ճգնաժամը լուծելու ՄԱԿ-ի ջանքերը: