Եվրահանձնաժողովի վատթար կանխատեսումները՝ ՌԴ տնտեսության մասին
Եվրահանձնաժողովը վատթարացրել է իր կանխատեսումները՝ ռուսական տնտեսության մասին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Եվրահանձնաժողովի գարնանային հաշվետվությանը:
Եվրահանձնաժողովը, սակայն, բարելավել է ՀՆԱ-ի՝ 2017թ-ի կանխատեսումները՝ 0.3%-ից դարձնելով 0.5%-ի:
«Հիմնական գործոնները, որոնք ազդում են ռուսական տնտեսության վրա, շարունակում են մնալ աշխարհաքաղաքական իրավիճակը, նավթի գների քիչ բարձրանալը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի դրամական քաղաքականությունը»,- նշվում է հաշվետվության մեջ:
Փորձագետները նաև նշում են, որ հակառուսական պատժամիջոցների պահպանման վտանգը 2017թ-ին կհանգեցնի «տնտեսական վստահության անկմանը և ներդրումների վերականգնման երկարաձգվելուն»: