Շիկոտան կղզու ափին երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսական Շիկոտան կղզու ափին երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը եղել է 5,5 բալ: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում են սեյսմոլոգները՝ էպիկենտրոնը գտնվել է կղզուց դեպի արևելք` 57 կմ հեռավորության վրա, իսկ խորությունը՝ գրեթե 70 կմ:
Դեռ ցունամիի վտանգ չի արձանագրվել: