Ռուսաստանը ցանկանում է՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում նոր մշտական անդամներ լինեն
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնիկովը հայտնել է, որ Ռուսաստանը կողմ է համաշխարհային կազմակերպությունում նոր մշտական անդամների ի հայտ գալուն: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Մենք սկզբունքորեն կողմ ենք Անվտանգության խորհրդի կազմում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի զարգացող երկրների՝ Անվտանգության խորհրդի անդամ դառնալուն, բարեփոխումների ցանկացած ելքի դեպքում»,- Գլխավոր Ասամբլեայի նիստի ընթացքում հայտնել է Սաֆրոնիկը:
Գլխավոր Ասամբլեան նվիրված է եղել Անվտանգության խորհրդի բարեփոխումներին:
Պատգամավորը նաև նշել է, որ Անվտանգության խորհրդի ընդլայնման ցանկացած ելքի դեպքում պետք է պահպանվի արգելք դնելու իրավունքը: