Ռուսաստանն առաջարկել է ջուր մատակարարել Չինաստանին
Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր տարածքից Չինաստանի չորային տարածաշրջան բնական ջրի մատակարարման նախագիծ առաջարկել: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք պատրաստ ենք առաջարկել նախագիծ, որի համաձայն՝ բնական ջուր կմատակարարենք Ռուսաստանի ծայրամասից, Ղազախստանի միջոցով ՉԺՀ-ի` Սինցյան-Ույգուրսկի տարածք: Մոտակա ժամանակներս մենք Ղազախստանի գործընկերների հետ կքննարկենք այդ հարցը»,- ասել է Տկաչյովը: