Մոսկվայում սելֆի անելու ժամանակ տղամարդն ընկել է 20-րդ հարկից
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը մահացել է 20-րդ հարկի պատշգամբում սելֆի անելու ժամանակ: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Նշվում է, որ տղամարդը բարձրացել է 24 հարկանի շենքի 20-րդ հարկի պատշգամբ, որպեսզի սելֆի անի, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է:
Դեպքի հետ կապված հետաքննություն է ընթանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեռահասը սելֆի անելու ժամանակ կրակել էր ինքն իրեն: