Մայիսյան տոներին ընդառաջ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները Մոսկվայի օդանավակայաններում
Մոսկովյան «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններում կուժեղացվեն անվտանգության համակարգերը` մայիսյան տոների կապակցությամբ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մոսկվայում կայանալիք մայիսյան տոներին ընդառաջ ավելանում է այցելուների թիվը, գալիս են մեծաքանակ հյուրեր: «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 29-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ուժեղացվելու է անվտանգությունը: Այդ թվում օդանավակայանի համալիրը կվերահսկվի կինոլոգների` շներով մասնագետների կողմից»,- այս մասին հայտնել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մամլո-ծառայության աշխատակիցը: