Դոնի Ռոստովում ինքնաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է
Դոնի Ռոստովում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, օդաչուն մահացել է:
«Ժամը 22:30-ին հաղորդագրություն է ստացվել «Бекас» ինքնաթիռի՝ Դոնի Ռոստովի շրջանում ընկնելու մասին: Ինքնաթիռում միայն օդաչուն է եղել, նա մահացել է»,- հայտնել են ԱԻՆ-ում:
Այժմ պարզվում է զոհված օդաչուի ինքնությունը և կործանված ինքնաթիռի պատկանելությունը: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի աշխատակիցները :