ՌԴ-ն հույս ունի լուծել Սիրիայի հակամարտության հարցը՝ ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում տեղի ունեցող շփման շրջանակներում
Ռուսաստանը հույս ունի լուծել Սիրիայի հակամարտության հարցը մոտակա ժամանակներս` ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում տեղի ունեցող շփման շրջանակներում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Վերջին ժամանակներում ակտիվացել են շփումները և համագործակցությունները ռուս և ամերիկացի զինվորականների միջև: Պարբերաբար տեղի են ունենում հեռախոսազանգեր Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Մեր զինվորականները հանդիպում են բանակցությունների սեղանի շուրջ, որոնք օգնում են կանխել ռազմական գործողությունները և ամրապնդել այն: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս շատ հարցեր կլուծվեն այս համագործակցության արդյունքում, որը տեղի է ունենում ամերիկացի և ռուս զինվորականների միջև»,-հայտնել է Ժնևի ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը: