Յուրաքանչյուր անգամ, երբ ապրիլյան այս օրերին գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անցյալի ցավն եմ վերապրում. Իվետա Մուկուչյան
Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յուրաքանչյուր անգամ, երբ ապրիլյան այս օրերին գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ներսումս իսկական խառնաշփոթ է սկսում, անցյալի ցավն եմ վերապրում:
Այս հուշահամալիրը կարծես 1.5 մլն հայի ճիչ է խտացնում իր մեջ, հարյուր տարվա աղոթք` անմեղ զոհվածների հոգիների խաղաղության համար:
Բայց հեռանում եմ այստեղից աննկարագրելի խաղաղությամբ ու հավատով, որ ամբողջ միջազգային հանրությունը կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը: Իսկ դա կօգնի խուսափել նմանատիպ ոճրագործությունների կրկնությունից։ Այս հարցում բոլորս անելիքի մեր բաժինն ունենք»: