ԱԳ նախարարների մակարդակով «Նորմանդական քառյակ»-ի հանդիպումը տեղի կունենա մայիսին
ԱԳ նախարարների մակարդակով «Նորմանդական քառյակ»-ի հանդիպումը տեղի կունենա մայիսին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինի հայտարարությանը:
«Հանդիպումը կազմակերպման փուլում է, ընթանում են քննարկումներ, մշակվում է, թե որտեղ պետք է ընթանա «Նորմանդական քառյակ»-ի հանդիպում, որը հավանաբար, տեղի կունենա մայիսին»,-ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Կիևը սրում է հակամարտությունը Դոնբասում: