Պուտինը՝ Ազգային գվարդիայի կարևոր գործառույթների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպաների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ազգային գվարդիայի կարևորագույն գործառույթների մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ սպառազինությունների վերահսկումը, ահաբեկիչների դեմ պայքարը կարևորագույն գործառույթներն են:
«Ապրիլի սկզբին ՆԳՆ զորքերը նոր գործադիր մարմին են ստեղծել՝ Ազգային գվարդիայի դաշնային ծառայության զորքեր, որի կարևոր գործառույթները սպառազինությունների վերահսկումն ու ահաբեկիչների և հանցագործությունների դեմ պայքարն է»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ լիարժեք ծառայության համար լուրջ աշխատանքներ են տարվում: