Ֆրանսիայի խորհրդարանում կքննարվի հակառուսական պատժամիջոցների հարցը
Ֆրանսիայի խորհրդարանն ապրիլի 28-ին կքննարկի հակառուսական պատժամիջոցների հարցը: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
«Ապրիլի 28-ին Ֆրանսիայի ազգային ժողովում կանցնի առաջին քվեարկությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին»,- հայտնել է պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլաունը` չմանրամասնելով, թե հատկապես, որ պատժամիջոցների մասին է խոսքը:
«Եթե խորհրդարանն ընդունի այդ որոշումը, դա ցույց կտա Ֆրանսիայի դիրքորոշումը»,- ասել է պատգամավորը: