Կիևը դիմել է ՌԴ Արդարադատության նախարարությանը՝ Սավչենկոյի տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի հարցով
ՌԴ Արդարադատության նախարարությունը Կիևից հարցում է ստացել՝ այն փաստաթղթերի ներկայացման մասին, որոնք անհրաժեշտ են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Իրենց հերթին Արդարադատության նախարարությունում նկատել են, որ Սավչենկոյի՝ Ուկրաինա տեղափոխման մասին հարցը դատարաննը կքննի:
«2016թ-ի ապրիլի 19-ին ՌԴ Արդարադատության նախարարություն է հասել Ուկրաինայի Արդարադատության նախարարության հարցումը՝ այն փաստաթղթերի հարցով, որոնք անհրաժեշտ են մեղադրյալ Նադեժդա Սավչենկոյին Ուկրաինա տեղափոխելու և ազատազրկման տեսքով պատժի հետտագա կրումը շարունակելու համար»,- նշվում է ՌԴ Արդարադատության նախարարության հաղորդագրությունում: