Ռուսաստանն արգելել է Թուրքիայից սմբուկների ներմուծումը
Ռուսաստանն ապրիլի 25-ից ժամանակավորապես արգելք է սահմանում Թուրքիայից սմբուկի ներմուծման համար։
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման միջոցառումը պայմանավորված է «Թուրքիայից Ռուսաստանում կարանտինային համարվող օրգանիզմներով վարակված սմբուկների ստացմամբ»։
Ռուսաստանը հունվարի 1-ից արգելել էր Թուրքիայից որոշ բանջարեղենների ու մրգերի ներմուծումը։Էմբարգոն սահմանվել էր այն բանից հետո, երբ թուրքական օդուժը խոցել էր Սիրիայում հատուկ գործողությունների մասնակցող ռուսական Սու-24 ինքնաթիռը։ Այս մասին գրում է Meduza.io-ն: