«BrahMos» թևավոր հրթիռների ռուս-հնդկական առաջին պայմանագիրը կկնքվի մինչև տարվա վերջ
«BrahMos» թևավոր հրթիռների ռուս-հնդկական առաջին պայմանագիրը կկնքվի մինչև տարվա վերջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Հստակեցնել դեռ վաղ է, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն մենք հույս ունենք, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք հստակ պայմանագիր»,- ասել է «BrahMos»-ի պաշտոնական ներկայացուցիչ Փրավինա Փաթհաքը:
Բացի այդ, նա նշել է, որ մատակարարումը կիրականացվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից մեկում, որտեղ «ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Ռուսաստանը չունեն ոչ մի անհամաձայնություն»: