Պուտինը՝ ՌԴ-ի և Ֆրանսիայի հարաբերությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Չնայած դժվարություններին՝ մեր երկրները շարունակում են զարգացնել իրենց հարաբերությունները. դա վերաբերում է և՛ կառավարական մակարդակին, և՛ բիզնես շփումներին»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ֆրանսիան առանցքային գործընկեր է ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար: