Աֆղանստանի շուրջ ԱՄՆ-ի և ՌԴ-ի երկխոսությունը դադարեցվել է
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սիրիայի և մի շարք այլ հարցերով համագործակցում են իրար հետ, սակայն Աֆղանստանի հետ կապված հարցերում երկխոսությունը սառեցվել են: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ե՛վ ՆԱՏՕ-ն և՛ ԱՄՆ-ը հայտարարել են, որ համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Զրուցելը զրուցում ենք, չէ՞ որ մենք պրոֆեսիոնալ ենք, սակայն ոչ ռազմական հարցերի մասին: Սիրիայում, երբ նրանց շատ է հարկավոր, նրանք մեզ հետ քննարկում և նաև համագործակցում են: Աֆղանստանում դեռ ոչինչ չի ստացվում, սակայն մենք ոչ մեկի հետ երկխոսություն չենք ունենա»,-ասել է դիվանագետ Կաբուլովը: