ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն իրենց վարկաբեկել են. Զախարովա
Մոսկվան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ առաջվա նման գործեր չի ձեռնարկի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:
«Վերջին տարիներին մենք համոզվել ենք, որ արևմտյան մեր գործընկերներն այնքան էլ հուսալի չեն: Հաճախ, նրանք չեն կարողանում անկախ որոշում կայացնել»,-ասել է Զախարովան:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ամեն բան առաջվա նման չի կարող լինել, քանի որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն վարկաբեկել են իրենց:
Ավելի վաղ, Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվստահության մթնոլորտ է տիրում: