Պետք չէ խոստանալ այն, ինչը չենք կարող կատարել. Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայում ամենամյա հաշվետվության ժամանակ Կառավարութան աշխատանքի հաշվետվությունն է ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նա ասել է, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ պետք չէ խոստանալ այն, ինչը հնարավոր չէ իրականացնել: ՌԴ վարչապետի խոսքով՝ խոստումը չկատարելը վարկաբեկում է պետությունը:
«Երկրի ճակատագիրը ցանկացած քաղաքական ամբիցիայից կարևոր է, ուստի մենք սխալվելու իրավունք չունենք»,-ասել է Մեդվեդևը: