Ռուսաստանը 100 «Армата» տանկ է ձեռք բերել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել «Уралвагонзавод»-ի հետ՝ 100 «Армата» տանկ ձեռք բերելու պայմանավորվածությամբ, սակայն չի «բարձրաձայնի գնումների մասին»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RNS»-ին:
«Պայմանագրով ձեռք ենք բերել 100 տանկ»,- լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը: Նա հայտնել է, որ պաշտպանական գերատեսչությունը գոհ է տանկերից, սակայն չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին:
Ավելի վաղ «Уралвагонзавода»-ի ղեկավար Օլեգ Սիենկոն հարցազրույցի ընթացքում հայտնել էր, որ «Армата» տանկերը կմասնակցեն Կարմիր հրապարակի զորահանդեսին:
Т-14 «Армата» տանկը ռուսական հիմնական ռազմական տանկն է: