Լավրովը պատրաստ է այս տարի այցելել Իրան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարող է այս տարի այցելել Իրան: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցով երկրորդ ստորաբաժանման ղեկավար Զամիր Քաբուլովը:
«Նա (Սերգեյ Լավրովը), ընդհանուր առմամբ, պատրաստ է, սակայն ժամկետները դեռևս չեն քննարկվել»,- հայտնել է Քաբուլովը:
«Տեսականորեն՝ այո»,- ավելացրել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեսականորեն հնարավոր է Լավրովի այցը Իրան 2016թ-ի ընթացքում: