Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիրի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր Տամիմ Բեն Համադ Ալ Տանիի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է Քաթարի կողմը: Նախօրեին հայտնի է դարձել, որ նավթի արտադրողները արտադրանքի սառեցման հետ կապված համաձայնության չեն եկել: Քաթարի հանդիպմանը, որին մասնակցել են ՕՊԵԿ-ի անդամ երկրները, արդյունք չի տվել:
Վենեսուելայի նավթի նախարարի խոսքով՝ Դոհայի բանակցությունների ձախողման պատճառներից մեկն ԱՄՆ-ի կողմից ճնշումներն են եղել: