Ռուսների մեծ մասն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար
Ռուսների մեծամասնությունն ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար: Այս մասին փաստում են «Լևադա» կենտրոնի կողմից անցկացված հարցումների արդյունքները:
Հարցվողների 56%-ը նշել է, որ ափսոսում են Խորհրդային Միության փլուզման համար, 28%-ը, որ չի ափսոսում այդ կապակցությամբ: Դժվարացել է պատասխանել հարցվածների 18%-ը, իսկ 33%-ը համոզված է, որ փլուզումն անխուսափելի էր, իսկ նրանում, որ ԽՍՀՄ-ը կարելի էր պահպանել համոզված է հարցվածների 51%-ը: