Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին գրում է Rns.online-ը՝ հղում տալով Կրեմլի մամլո ծառայությանը:
Նախագահները քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերն ու երկու երկրների հարաբերությունները:
Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են նաև Սավչենկոյի և ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդրովայի և Երոֆեևայի ազատ արձակելու վերաբերյալ հարցերը: