Պուտինն Աբբասի հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական երկխոսության հեռանկարները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ քննարկել և վերականգնել պաղեստինա-իսրայելական երկխոսությունը: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
«Առաջիկա բանակցությունների ժամանակ նախատեսված է քննարկել Մերձավոր Արևելքի խնդիրներն ու դրանց կարգավորման հարցերը: Այս համատեքստում, ղեկավարները կքննարկեն պաղեստինա-իսրայելական երկխոսության վերսկսման հեռանկարները»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ կքննարկվի առևտրատնտեսական և տարածաշրջանում հրատապ խնդիրների հարցով երկկողմ համագործակցության եղանակները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Մոսկվայում կհանդիպի Աբբասի և Նեթանյահուի հետ: