Ռուսաստանը մտադիր չէ հետաձգել Ուկրաինայի պարտքի հետ կապված դատական լսումները. Սերգեյ Ստորչակին
Ռուսաստանը մտադիր չէ 2-րդ անգամ տալ Ուկրաինայի պարտքի հետ կապված լսումների հետաձգում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակինի կատարած հայտարարությանը:
«Մենք արդեն մեկ անգամ տվել ենք համաձայնություն: Ուկրաինան խնդրել էր՝ մենք զիջեցինք: Երկրորդ անգամ մենք չենք համաձայնի: Դատարանը պետք է որոշում կայացնի»,- ասել է նա:
Փոխնախարարը հավելել է, որ լսումների ամսաթիվը դեռ նշանակված չէ, սակայն լսումները կանցնեն բաց, եթե Ուկրաինան չի խնդրի հակառակը: