Ռուսական ուղղաթիռները խախտել են Լիտվայի օդային տարածքը
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս շաբաթ ռուսական ուղղաթիռները խախտել են օդային տարածքը, բայց ռադարները չեն արձանագրել դրանք: Այս մասին գրում է Gazet.ru-ն՝ հղում տալով Delfi-ին:
Ապրիլի 12-ին Լիտվայի բանակը հաղորդագրություն է ստացել, պետական սահմանապահ ծառայությունից այն մասին, որ ռուսական 3 ուղղաթիռ խախտել է օդային տարածքը , որից հետո ուղղաթիռները հետ են դարձել և վերադարձել Կալինինգրադ: