Ընդունում եմ ինչ տալիս են. Պուտինը դեղամիջոցների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղիղ եթերում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ աշխատում է չընդունել դեղամիջոցներ ընդհանրապես:
«Ես աշխատում եմ, որ բանը դրան չհասնի»,- մեկնաբանել է պետության ղեկավարը: Նրա խոսքով` նա աշխատում է զբաղվել սպորտով և առողջ ապրելակերպ վարել:
Սակայն այն հարցին, թե դեղամիջոցներից հատկապես ո՞րն է օգտագործում նախագահը հիվանդանալու դեպքում` Պուտինը պատասխանեց. «Ինչ տալիս են՝ այն էլ ընդունում եմ»:
Նրա կարծիքով՝ դեղամիջոցներն էժանագին սեգմենտերից են: