12-ամյա աղջկա հարցը բարդ իրավիճակի մեջ է դրել Պուտինին
Ուղիղ եթերով ընթացող ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինին հարցրել են, թե խորտակվողներից ո՞ւմ կփրկեր նա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՞ն, թե՞ թուրք նախագահ Թայիփ Էրդողանին:
Հարցը տվել է Վարյա Կուզնեցովան, ով 12 տարեկան է:
Պուտինը ծիծաղելով ասել է, որ Վարյան իրեն բարդ իրավիճակի մեջ է գցել:
«Կպատասխանեմ այսպես. եթե ինչ որ մեկը որոշի խորտակվել, ապա փրկել նրան՝ անհնար է: Բայց մենք, իհարկե, պատրաստ ենք ձեռք մեկնել յուրաքանչյուր մեր գործընկերոջը, եթե նա ինքը ցանկանա»,- ասել է նախագահը: