Մեր հարաբերությունները հիմա ավելի լավ են. Պուտինը՝ իր և նախկին կնոջ անձնական կյանքի մասին (տեսանյութ)
ՌուսաստանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր անձնական կյանքում ամեն ինչ լավ է: Նրա խոսքով՝ ամեն բան կարգին է նաև նրա նախկին կնոջ՝ Լյուդմիլայի անձնական կյանքում: Այս մասին գրում է РИА Новости-ին:
Ալեքսանդրա Կուզլովան «ուղիղ եթեր»-ի ժամանակ ասել է, որ Պուտինի նախկին կինն ամուսնացել է և նախագահին հարցրել, թե երբ է նա բոլորին ներկայացնելու առաջին տիկնոջը:
«Գիտեք, ես և Լյուդմիլա Ալեքսանդրովնան ոչ հաճախ, բայց հանդիպում ենք: Մեզ մոտ ամեն բան կարգին է, մեր հարաբերություններն անգամ ավելի լավ է, քան այն ժամանակ էր: Մենք մեր կյանքից գոհ ենք, ամեն բան կարգին է»,-ասել է Պուտինը: