Ռուսաստանը Թուրքիային համարում է իր բարեկամը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերով ընթացող ասուլիսի ժամանակ հայտնել է երկրների մեծամասնության հետ իր ընկերական հարաբերությունների մասին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք չենք գտնվում թշնամական ռինգում, մենք լավ հարաբերությունների մեջ ենք երկրների մեծամասնության հետ»,- ասել է նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ է նաև հարևան երկրների հետ:
«Նույն Թուրքիային մենք համարում ենք ընկեր, իսկ թուրք ժողովրդին` բարեկամ ժողովուրդ», ասել է նախագահը և նշել է, որ որոշ քաղաքական գործիչների հետ ունի խնդիրներ: