Ահաբեկչության վտանգ միշտ էլ կա. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերով ընթացող ասուլիսի ժամանակ նշել է, որ ահաբեկչության խնդիրը միշտ էլ կա: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Այդպիսի վտանգ միշտ էլ գոյություն ունի, եթե չհատկացնել այդ ամենին արժանի ուշադրություն»,- ասել է պետության ղեկավարը:
Նրա խոսքով՝ շատ երկրներ տանջվում են նմանատիպ վտանգից, այդ թվում՝ Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ն:
«Ռուսաստանի մասին չեմ խոսում, մենք գիտենք ինչ է դա, կրել ենք մեծ կորուստներ ահաբեկչության դեմ պայքարելով»,- նշել է Պուտինը: