Նրանք են դիմել ապօրինի, միակողմանի մեթոդին. Լավրովը՝ ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների մասին
Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ այն բանից հետո, երբ Ուկրաինայի ռեժիմը փոփոխելուն ուղղված ծրագրերը խափանվեցին: Այս մասին հայտնել է Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք չենք սահմանում պատժամիջոցներ Արևմուտքի մեր գործընկերների նկատմամբ: Նենք չենք եղել հաճոյախոսությունների փոխանակման նախաձեռնողը: Նրանք են դիմել ապօրինի, միակողմանի մեթոդին իրենց նախաձեռնությամբ, այն բանից հետո, երբ ձախողվեց իրենց գծած ծրագիրը՝ կապված Ուկրաինայում ռեժիմի փոփոխության հետ: Այս ամենը դուրս եկավ հսկողությունից և Կիևում իշխանության եկան ակնհայտ ազգայնականները վտանգի ենթարկեցին էթնիկ ռուսների և Ուկրաինայի այլ փոքրամասնությունների գոյությունը»,- ասել է նա:
Ռուսական կողմի գործողություններն ուղղված են եղել պաշտպանելու նրանց ով ֆիզիկական վտանգի է ենթարկվել իշխանության եկած մարդկանց կողմից: