Ժիրինովսկին առաջարկել է Լենինի մարմինը պահպանելու ծախսերը փոխանցել Կոմունիստական կուսակցությանը
Պետությունը պետք է հրաժարվի բժշկական և կենսաբանական աշխատանքներին գումար տրամադրելուց, որոնք ուղղված են Լենինի մարմինը պահպանելուն և տրամադրի բոլոր ծախսերը Կոմունիստական Կուսակցությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԼԴ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու կատարած հայատարարությանը:
«Այս տողը պետք է վերացնել, կրճատել ծախսերը: Կոմունիստական կուսակցությունն իր հաշվին կանի դա»,- ասել է նա:
Նա նաև դեմ է այս հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն` ընտրություններից 5 ամիս առաջ: