ՆԱՏՕ-ն թշնամիներ է փնտրում, որպեսզի իր հետագա գոյությանը իմաստ հաղորդի. Սերգեյ Լավրով
Այսօր ՆԱՏՕ-ի արևելյան թևում ռազմական աննախադեպ ակտիվ աճ է նկատվում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար` «սառը պատերազմի» ավարտից սկսած: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությանը:
«ՆԱՏՕ-ն թշնամիներ է փնտրում, որպեսզի իր հետագա գոյությանը իմաստ հաղորդի: Ռուսաստանը մտադիր չէ և չի պատրաստվում ներգրավվել անմիտ դիմադրության մեջ: Մենք համոզված ենք, որ կհասնենք անվտագության համակարգում ողջամիտ այլընտրանքի՝ համաեվրոպական համագործակցության հետ կապված՝ հիմնվելով անբաժանելի անվտանգության վրա, որն էլ իր հերթին հենվելով միջազգային իրավունքի վրա` գոյություն չունի,- ասել է նա: