ՌԴ-ԵՄ հարաբերություններն այլևս նախկինի պես չեն լինի. Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ և ԵՄ հարաբերությունները նախկինի նման չեն լինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Զախարովայի ֆեյսբուքյան էջին:
««Business as usual»: Այն չի լինի քանի դեռ... Ռուսաստանը... սկզբունքորեն»,- գրել է Զախարովան:
Ավելի վաղ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ ԱԳ նախարարաները պայմանավորվլե են ՌԴ-ի հետ համագործակցել այն ժամանակ, երբ այն շահավտ կլինի ԵՄ-ի համար:
««Business as usual» համակարգը չի վերականգնվի, քանի դեռ Ռուաստանը չի հարգի միջազգային պարտավորություններն ու իրավունքները»,-ասել էր նա: