Լավրովը խոսել է Սիրիայի խորհրդարանական ընտրությունների հիմնական նպատակի մասին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Սիրիայի խորհրդարանական ընտրությունների նպատակը հանդիսանում է այն, որ թույլ չտրվի երկրում իշխանության վակում առաջանա: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք նրանց վերաբերվում ենք շատ և շատ հանգիստ, որովհետև կարծում ենք, որ այդ ընտրությունները ապահովում են այն կառավարական հաստատությունների գործունեությունը, որոնք նախատեսված են այդ երկրի գործող սահմանադրությամբ: Թույլ չտալ այդ ասպարեզում վակում: Հենց այդ դերն էլ խաղալու են ներկայիս ընտրությունները և մենք հենց այդպես էլ վերաբերվում ենք այդ ամենին»,- ասել է մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը` Արգենտինայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո: