Սիրիայում հակամարտության կարգավորումը պետք է լինի ներառական. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Սիրիայում հակամարտության կարգավորումը պետք է լինի ներառական: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդական ծրագիր է մշակել:
«Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ներառական լինի, այսինքն՝ ընդգրկի նաև կրոնական և ազգային խմբեր: Սա Ռուսաստանի ծրագիրն է»,-ասել է Պեսկովը: