Վլադիմիր Պուտինը ՆԳՆ աշխատանքային կազմում նոր նշանակումներ է արել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է ՆԳՆ միգրացիայի և թմրամիջոցների դեմ պայքարի ղեկավարներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով զբաղվող ղեկավար նշանակվել է Օլգա Կիրիլովան:
Բացի այդ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Խրապովը նշանակվել է ՆԳՆ գլխավոր վարչության` թմրամիջոցների շրջանառության վերահսկողության պետ: