Կիևի դիրքորոշման փոփոխության սպասելը դեռ վաղ է. Ալեքսեյ Պուշկով
Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ սպասել Կիևի դիրքորոշման փոփոխության` վարչապետի փոփոխությունից հետո` Մինսկի համաձայնագրի վերաբերյալ, դեռ վաղ է: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Սպասել Մինսկի համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշման փոփոխության, ինչպես նաև ընդհանուր առմամբ Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման, ինձ թվում է՝ վաղ է»,- ասել է նա մամլո ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Գերագույն ռադայի ղեկավար Վլադիմիր Գրոյմանը համաձայնել է ղեկավարել Ուկրաինայի նախարարների կաբինետը: