Մոսկվան մերժում է որևէ մեկի կողմից հնարավոր ճնշումը. Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Մոսկվան մերժում է որևէ մեկի կողմից հնարավոր ճնշումը:
Այդպես է նա մեկնաբանել «The Wall Street Journal» ամսագրի «Պլան Բ»-ի մասին հոդվածը:
«Վերջին օրերին Ժնևում և Նյու Յորքում մի շարք միջոցառումներ մատուցվում են ամերիկացի ներկայացուցիչներին, որպես հարթակ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ես չեմ ասում, որ մեզ վրա այտեղ ճնշում են գործադրում, ես ասում եմ, որ ամերիկացիները ներկայացրել են այս գործն այնպես, կարծես դա միջոց է Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է նա:
Ռյաբկովը նշել է, որ «այդպիսի դիրքորոշումը խանգարում է նորմալ աշխատել»:
Ավելի վաղ հայտնել էինք «The Wall Street Journal» ամսագրի ներկայացրած «Պլան Բ»-ի մասին: