Էստոնիայի գլխավոր գաղտնիքն այն է, որ նա այլևս գաղտնիք չունի. Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Էստոնիայի ոստիկանության մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանն «ագրեսիվ հետախուզական գործունեություն» է ծավալում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Զախարովայի ֆեյսբուքյան էջին:
«Էստոնիայի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի հատուկ ծառայություններից խնամքով գաղտնի է պահել այն, որ Էստոնիան այլևս գաղտնիք չունի»,-ասվում է հաղորդագրությունում: