Սանկտ Պետերբուրգում Սիրիայում վերապատրաստված «ԻՊ»-ի անդամ է ձերբակալվել
Սանկտ Պետերբուրգի անվտանգության ծառայության գրասենյակը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել, ով Սիրիայում «ԻՊ»-ի վերպատրաստման դասընթացներ է անցել ճամաբարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ներկայումս տվյալ դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Նախնական տվյալների համաձայն՝ ձերբակալվածը Դաղստանի քաղաքացի է եղել:
«Իսլամական պետություն»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: