Ռուսաստանը հույս ունի համագործակցել ԱՄՆ-ի հետ տիեզերքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցությանը տիեզերքում, չնայած Երկրի վրա ունեցած իրենց անհամաձայնություններին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս և մեզ հաճելի է, որ չնայած որոշ բարդությունների, որոնց առջև մենք կանգնել ենք Երկրի վրա, տիեզերքում մարդիկ աշխատում են ուս ուսի, ձեռք ձեռքի և օգնում են միմյանց կատարելով բարդ հանձնարարություններ, որոնք դրված են ոչ միայն մեր պետությունների առջև այլ ողջ մարդկության»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ տիեզերական համագործակցությունը հանդիսանում է «համագործակցության շատ կարևոր ուղղություն ԱՄՆ-ի ինչպես նաև այլ պետությունների հետ»: