Ռուսաստանը մտադրություն ունի ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ Բոլիվիայի հետ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է Մոսկվայի մտադրության մասին` ակտիվ համագործակցել Բոլիվիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Խոսեցինք ռազմատեխնիկական համագործակցության մասին: Մենք ունենք մասնագիտացված հանձնաժողով, որը անցյալ տարի անցկացրել է հերթական նիստը: Նիստի արդյունքների համաձայն՝ պատրաստվում են կապեր հատուկ հարցումների համար, որոնք մեր բոլիվիացի ընկերներն ունեն իրենց կողմից հավանության արժանացրած ծրագրերի մեջ»,- հայտնել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ: