Ռուսաստանը շարունակում է մնալ հզոր պետություն. «Global Times»
Ռուսաստանը շարունակում է մնալ հզոր պետություն, չնայած արևմտյան երկրների կողմից արված քննադատությունների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Global Times»-ին:
Հոդվածի հեղինակը հարցադրում է արել, թե ինչո՞ւ է արևմուտքը շարունակում քննադատել Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, սակայն շարունակում է ցուցաբերել հանդուրժողականություն Խորհրդային միության այլ հանրապետությունների նկատմամբ: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Պատասխանը կայանում է նրանում, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հզոր պետություն մեծ տարածքով և ժառանգել է միջուկային պոտենցիալ: Ռուսաստանի ռազմական հզորությունը հանդիսանում է ԱՄՆ-ի և Եվրոպայի անհանգստության պատճառ, այդ իսկ պատճառով նրանք չեն ցանկանում օգնել նրան ներգրավվել աշխարհի գործող համակարգում, որքան էլ որ նա ցանկանում է դառնալ արմուտքի մի մասը:
Բացի այդ, արևմտյան համակարգը այդքան էլ բաց չէ, ինչպես կարծում են: Ճապոնիային այդպես էլ չհաջողվեց ներգրավվել այդ նեղ շրջանի մեջ: Արևմուտքը չի ցանկանա տեսնել Ռուսաստանն իր շարքերում, որպես հավասարազոր երկիր: