Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդում պաշտոնանկություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ՌԴ Անվտանգության խորհրդից պաշտոնանկ է արել Բորիս Գրիզլովին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվույթան պաշտոնական պորտալում:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում, որը հաստատվել է ՌԴ նախագահի՝ 2012թ-ի մայիսի 25-ի հրամանագրով, փոփոխություն մտցնել՝ խորհրդից բացառելով Բորիս Վյաչեսլավի Գրիզլովին»,- նշվում է փաստաթղթում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:
Դեկտեմբերին ՌԴ Ներքին գործերի նախկին նախարար Բորիս Գրիզլովը նշանակվել էր Ուկրաինայի հարցով խմբի Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ: